Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրել. Ահմեդ Դավութօղլու

Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրել. Ահմեդ Դավութօղլու

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրվի: Դավութօղլուն, մասնավորապես, ասել է, թե ստեղծված իրավիճակը ցույց է տվել, որ ստատուս քվոն այլեւս չի բավարարում, եւ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի հետագայում բացառվեն զինված բախումները, իսկ ԼՂ հակամարտության հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս մասին հաղորում է ԱՊԱ գործակալությունը: