24 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում, Ավանում եւ Ջրվեժում

24 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում, Ավանում եւ Ջրվեժում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:



1. ս.թ. ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 9-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:



2. ս.թ. ապրիլի 21-ին ժամը 08.00-ից մինչեւ ապրիլի 22-ը ժամը 08.00-ն կդադարեցվի`



• Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Բագրեւանդ թաղամասի, Մոլդովական փող. 27 համարի, Ջրվեժի` Մայակ եւ Բանավան թաղամասերի,



• Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 համարների,



• Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: