Միհրան Պողոսյանի «հարցը» այսօր կհնչի Ազգային ժողովում

Միհրան Պողոսյանի «հարցը» այսօր կհնչի Ազգային ժողովում

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե պատերազմական այս օրերին արդյոք կառավարությունը ծախսերի կրճատման, ավելի արդյունավետ կառավարման ուղղությամբ քայլեր կատարո՞ւմ է։



«Իհարկե, նմանատիպ քայլեր արվում են այդ ուղղությամբ, ընդհանրապես՝ միշտ են այդ ուղղությամբ քայլեր արվում։ Բայց հիմա խնդիրը, իհարկե, շատ ավելի կարևոր է, և մենք ուսումնասիրում ենք, թե ինչ հնարավորություններ ունենք ավելի տնտեսվար ծախսելու համար»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա։



Իսկ թե մասնավորապես ինչ քայլեր են անում իրենք այս ուղղությամբ, Հարությունյանն ասաց․ «Սկսած ավելի խիստ վերահսկողությունից՝ գնումների գործընթացի վերաբերյալ, վերջացրած ավելի կատարելագործելով մի շարք համակարգեր։ Նախկինում խոսել եմ նաև ավիատոմսերի հետ կապված։ Մենք հիմա արդեն փորձարկում ենք այդ էլեկտրոնային համակարգը, որ ապահովի այդ մասով էական տնտեսումներ»։
Հարցրինք նաև՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո հնարավո՞ր է որոշակի հետաքննություն անցկացվի կամ գործ հարուցվի այդ օֆշորոային սկանդալի հիման վրա։



«Այսօր այդ հարցը կհնչի Ազգային ժողովում, և կլսեք պատասխանը»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։



Նշենք, որ այսօր 16:30 կլինի կառավարության հետ հարցուպատասխան խորհրդարանում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ