Մենք մտադիր ենք իշխանություն ձեւավորել

Մենք մտադիր ենք իշխանություն ձեւավորել

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Մենք մտադիր ենք մասնակցել մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին և իշխանություն ձևավորել»։ Հարցին՝ արտաքին մարտահրավերների ժամանակ իրենց կուսակցությունը, ինչպես ՀԱԿ-ը, իշխանության շուրջ համախմբվելո՞ւ է, Օսկանյանը պատասխանել է. «Չեմ պատրաստվում մեկնաբանել մյուս կուսակցությունների արարքը»։ Օսկանյանը չի հստակեցրել նաեւ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշումը, իսկ Կազանի փաստաղթի վերաբերյալ կարծիք չի հայտնել՝ ասելով, թե ծանոթ չէ այդ փաստաթղթին։



Պահանջելո՞ւ են Սերժ Սարգսյանի հրաժարականը հարցին Օսկանյանը պատասխանել է, որ իր գործունեության ընթացքում ոչ մեկի հրաժարականը չի պահանջել։ Մանրամասներն` ավելի ուշ: