Սիրիա զորք ուղարկելու Օբամայի որոշումը կապ չունի ԻՊ հետ

Սիրիա զորք ուղարկելու Օբամայի որոշումը կապ չունի ԻՊ հետ

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ՝ 250 զինվորականից բաղկացած հավաքակազմ է գործուղվելու Սիրիա: Ավելի վաղ գործուղվել էին եւս 50 զինվորականներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանք պետք է օգնեն քրդերին երկրի հյուսիսում ԻՊ դեմ պայքարի հարցում: Ինչպես հաղորդում է DEBKA լրատվական կայքը, Օբամայի այս որոշումը, սակայն, կապ չունի ԻՊ դեմ պայքարի հետ: Այն ավելի կապված է Գամիշլիում քրդերի եւ ասադյան զորքերի միջեւ ընթացող բախումների հետ, որն էլ սկսվել է ռուսական միջամտությունից հետո: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն հավաքակազմ է ուղարկում սեփական ազդեցության գոտին պահելու համար, որն, ըստ շատ ավելի վաղ ունեցած պայմանավորվածության, հանդիսանում է Եփրատ գետից արեւելք ընկած տարածքը: