Ինչու՞ եք պաշտոններից ազատում մեր հաղթանակած Բանակի պատասխանատուներին

Ինչու՞ եք պաշտոններից ազատում մեր հաղթանակած Բանակի պատասխանատուներին

Քառօրյա պատերազմում, ընդունում եմ ՊՆ-ի հայտարարությունը՝ մեր Բանակը հաղթանակած դուրս եկավ:



…Բայց աշխարհում կա՞ էլի մի պետություն, որի Բանակը հաղթի, բայց Պաշտպանության նախարարությունում օրը մի քանի պատասխանատու հանեն՝ կապված սպառազինության, հետախուզության, մատակարարման… հետ:



Մի՞թե սա պարզ վկայություն չի, ինչպես Սարոյանն է ասում, որ ինչ որ բան այն չէ:



Ամենասովորական տրամաբանությամբ կարելի է ընդվզել՝ ինչու՞ եք պաշտոններից ազատում մեր հաղթանակած Բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին,  պատասխանատուներին:



Ո՞ր դավթարում է գրված, որ Բանակը հաղթանակի տարած «գլավարներին» պաշտոններից ազատեն…



Ինչ պատճառաբանությամբ էլ ազատվեն, միևնույն է, հաղթած լինելն այնպիսի փաստ է, որ մնացած ամեն ինչ մանր- մունր են…



Կամ որ հանրությունն այնքան ընդվզում էր Բանակում կատարվող հոռի բարքերից, ինչու՞ այդ ժամանակ մեկը չէր ազատվում պաշտոնից:



Սպասում էիք, որ հակառակորդի քիթը ջարդեն, նո՞ր պաշտոններից ազատեն…



ՀԳ Հենց սա փաստ է, որ այն տվյալները, որոնք հրապարակվում են՝ հաղթող կողմ լինելու մասին, մտացածի՜ն են... Մեծ ու փոքր  պիտի հրաժեշտ տան իրենց պաշտոններին... Մի քանի պատասխանատու- անպատասխանատուների պատժելով, բան չի փոխվի: 




Հասմիկ Բաբաջանյան