Ինչ օգնություն կստանան զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքները

Ինչ օգնություն կստանան զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքները

Կառավարությունը հաստատեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի բերած որոշման նախագիծը ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած, անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված զինծառայողների մասին:
Դրա համաձայն՝ նախատեսվում է, որ զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականի կենսաթոշակային ապահովությունը իրականացնելու է ավագ սերժանտ զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի համար սահմանված կարգով:



Այս նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտական գործողությունների մասնակցած այս կամավորականները չունեն զինվորական կոչում, հաճախ հաշվառված էլ չեն, եւ նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար էլ ընդունեցին որոշման նախագիծը:



Նշենք, որ այսօր Հայաստանի օրենսդրությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում է հետեւյալ աջակացությունը՝ 2մլն դրամ հուղարկավորության ծախսերի, 700 հազար դրամ՝փոխհատուցում, 400 հազար դրամ՝ գերեզմանի բարեկարգում, եթե զոհված զինծառայողը սպա է, ապա նրա ընտանիքը ամսական միջինը 43 հազար դրամ թոշակ է ստանում, ենթասպաների ընտանիքները՝ 35 հազար դրամ, իսկ շարքայիններինը՝ 24 հազար դրամ օգնություն: Ի դեպ, մինչեւ ժամկետանց անձնագրերով կենսաթոշակի վճարման ժամկետը երկարացվեց մինչեւ 2017թ հուլիսի 1-ը: