«Հայկական ժամանակ». Հունիսի13–ին տեղի Է ունենալու Աժ արտահերթ նիստ

«Հայկական ժամանակ». Հունիսի13–ին տեղի Է ունենալու Աժ արտահերթ նիստ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հունիսի13–ին տեղի Է ունենալու Աժ արտահերթ նիստ։ Բանն այն Է, որ երկուշաբթի օրը տեղի ունենալիք հերթական քառօրյայի ժամանակ քննարկվելու է 2015թ. բյուջեի կատարողականը, որը կարող է երկար տևել։

Բացի այդ, օրակարգում կան 100-ից ավելի նախագծեր, և դրանց գոնե մի մասը սպառելու համար խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի։ Մեր տեղեկություններով, սակայն, այս ոչ հերթական, ոչ էլ արտահերթ նիստի ընթացքում նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող կոնսենսասային փոփոխությանը վերաբերող որևէ նախագիծ չի քննարկվելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։