Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել հոկտեմբերի 8-ին

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել հոկտեմբերի 8-ին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին:



«Համաձայն Վրաստանի սահմանադրության 73 հոդվածի 2-րդ կետի և Վրաստանի «Ընտրական օրենսգրքի»՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների օր նշանակել 2016թ. հոկտեմբերի 8-ը: Աջարիայի Գերագույն խորհրդի հերթական ընտրությունները նշանակել նույն օրը»,- նախագահի հրամանագիրն է մեջբերել «Գրուզիա օնլայն»-ը:



Հայտնի է, որ Մարգվելաշվիլիի ստորագրությամբ փաստաթուղթն արդեն ուղարկվել է երկրի վարչապետին, ում տրամադրության տակ կա 10 օր՝ որպեսզի ստորագրի նախագահի հրամանագիրը: