Ես, անկասկած, մի օր կվերադառնամ Ռուսաստան. Միխայիլ Խոդորկովսկի

Ես, անկասկած, մի օր կվերադառնամ Ռուսաստան. Միխայիլ Խոդորկովսկի

ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին վստահ է, մի օր կվերադառնա Ռուսաստան, սակայն այդ ուղղությամբ դեռ կոնկրետ ծրագիր չունի:



«Ես անկասկած կվերադառնամ Ռուսաստան, բայց հարցը՝ թե ինչ դիրք կգրավեմ քաղաքական դաշտում կամ կգրավե՞մ արդյոք, ինձ այս պահին ամենաքիչն է հուզում»,- ասել է Խոդորկովսկին, EurօNews հեռուստաալիքի հետ հարցազրույցում:



Նա անհրաժեշտ է համարել քաղաքական թիմի ստեղծումը, որն ի վիճակի կլինի ռեֆորմներ անցկացնել Ռուսաստանում իշխանափոխությունից հետո:



«մեր խնդիրն է այսօր՝ թիմի ձևավորումը, որը կկարղանա անցկացնել անհրաժեշտ բարեփոխումներ անցումային շրջանում, որպեսզի ի վերջո ազնիվ ընտրություններ անցկացվեն:»,- ասել ՝ Խոդորկովսկին:



Պատասխանելով հարցին, թե Արևմուտքն, արդյոք, չպե՞տք է կասեցնի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ ЮКОС-ի նախկին ղեկավարն ասել է, որ դա Արևմուտքի որոշելիքն է: