«Ժողովուրդ». ԵՊՀ-ում հանրապետականացվելուց փրկվել է մեկ մարդ

«Ժողովուրդ». ԵՊՀ-ում հանրապետականացվելուց փրկվել է մեկ մարդ

«Ժողովուրդը» գրում է. «Այն հանգամանքը, որ Հայաստանի՝ հատկապես պետական բուհերը իշխող ՀՀԿ-ի քարոզչական ֆիլյալների են վերածվել, թերեւս վաղուց հայտնի իրողություն է: Ուսանողներին ուսխորհուրդների անդամների օրինակով բուհում ակնառու մատնացույց են անում, որ եթե նրանք ցանկանում են «կարիերա» ունենալ, ապա պետք է անդամագրվեն իշխող կուսակցությանը: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում, երբ բոլոր բուհերի ուսանողներին պարտադրում էին կոմունիստ դառնալ՝ սպառնալով, որ նրանք այլապես հեռանկար չեն ունենա: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է նա մեկնաբանում այն փաստը, որ ինքը, որպես ՀՀԿ-ական, իր օրինակով մայր բուհը ամբողջությամբ կուսակցականացրել է: Ի պատասխան՝ նա ասաց. «Մի քիչ ուռճացված է այդ պրոբլեմը, որովհետեւ նույն մեր ուսանողական խորհուրդը համարում են հանրապետական, բայց դա այդպես չէ: Օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահը հանրապետական չէ»: Այլ կերպ ասած՝ մի ուսանող հաջողացրել է «պլստալ»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: