Վանաձորում գիշերը փորձել են պայթեցնել հարկային տեսչության շենքը. (լուսանկարներ)

Վանաձորում գիշերը փորձել են պայթեցնել  հարկային տեսչության շենքը. (լուսանկարներ)

Վանաձորում այսօր գիշեր անհայտ անձինք փորձել են պայթեցնել հարկային տեսչության շենքը: Պայթյունի հետևանքով վնասվել են ապակիները, մուտքի դռան ապակիներն ու կախովի առաստաղը: Թե ով կամ ինչու են ցանկացել պայթեցնել շենքը, դեռ հայտնի չէ:



Այս պահին աշխատում են ոստիկաններն ու փորձաքրեագետը: Չի բացառվում, որ պայթյունը կապված լինի տեսչության գործունեության հետ: Մեր տեղեկություններով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տեսչության մուքի դռան մոտ գտնվող աղբարկղի մեջ: 



Մանրամասները՝ առաջիկայում:



Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի