Վանաձորում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ կատարվում է քննություն

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ կատարվում է քննություն

Hraparak.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վանաձորում այսօր գիշեր անհայտ անձինք փորձել են պայթեցնել հարկային տեսչության շենքը:



ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը դեպքի առթիվ հաղորդում է՝ հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:



Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ի սահմաններում նշված հասցեում գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասի աղբամանում եղած անհայտ իրի պայթյունի հետևանքով ջարդվել են մուտքի դռան ապակիներն ու մուտքի ծածկի պլաստիկ շերտերը:



Վնասի չափը պարզվում է:



Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: