ՀՀ նախագահը շնորհավորել է Անատոլի Գրիգորյանին՝ 75-ամյակի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Անատոլի Գրիգորյանին՝ 75-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:



«Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ եւ բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ եւ առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: