Յուրի Խաչատուրովն ու Սուրիկ Խաչատրյանն իրենց լավ են զգում

Յուրի Խաչատուրովն ու Սուրիկ Խաչատրյանն իրենց լավ են զգում

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրեն այժմ ավելի լավ է զգում, քան երեկ։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և հնարավոր է մոտակա 2 օրվա ընթացքում գեներալը դուրս գրվի։ Իսկ այն հարցին, թե կոնկրետ ինչն են վիրահատել, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ ասելով, որ սիրուն չի։



Սյունիքի մազպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես իրեն այժմ լավ է զգում: Hraparak.am-ին «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը հայտնեց, որ նրա մոտ խրոնիկ բրոնխիտի սրացում է եղել։ Նրա խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է շտապ դուրս գրվել, բայց նպատակահարմար է հիվանդանոցում մոտ 4-5 օր մնալը՝ լիարժեք բուժում ստանալու և հետագայում բարդություններից խուսափելու համար։ Բժիշկը նաև ավելացրեց, որ այս պահին Սուրիկ Խաչատրյանը ԲԿ-ի այգում զբոսնում է։



Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էլ տեղափոխվել գեներալ Յուրի Խաչատուրովը։ Իսկ հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը նախապես հայտնել էր, որ նրա մոտ պարզապես մրսածություն է եղել. ունեցել է 37.1, 37.2 աստիճան ջերմություն։