Դեմ եղել ենք, դեմ էլ կմնանք. Տիգրան Կարապետիչ

Դեմ եղել ենք, դեմ էլ կմնանք. Տիգրան Կարապետիչ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, որն իր ղեկավարած «ԱԼՄ» հեռուստաալիքի եթերազրկումից հետո հազվադեպ է երեւում հանրությանը, պարզվում է, որ առողջական խնդիրներ ուներ։



-Մի քիչ վատառողջ էի, հիմա լավացել եմ,- ասաց մեր զրուցակիցը։



Կարապետիչից հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատրաստվում 2017թ. ԱԺ ընտրություններին։



-Որոշում ենք, հնարավոր է, որ դաշինք կազմենք,- արձագանքեց նա։ Հետաքրքրվեցինք, թե որ ուժերի հետ են բանակցում հնարավոր դաշինքի շուրջ։



-Դեռ ներսում ենք քննարկում, թե ում հետ է պետք ճանապարհ գնալ,- ասաց Տիգրան Կարապետյանը։



-ՀՀԿ-ի՞ հետ դաշինք կկազմեք,- հարցրեցինք մեր զրուցակցին։



-Բացառված է։ Երբեք դա չի լինի, որովհետւ դեմ եղել ենք այս իշխանություններին, դեմ էլ կմնանք,- ասաց նա։



-Իսկ ԲՀԿ-ի՞ հետ,- հետաքրքրվեցինք Տիգրան Կարապետիչից։



-Նույնը,-ասաց նա։



-Լավ, իսկ «Ժառանգությա՞ն» հետ,- հարցրեցինք նրան։



-Ի՞նչ է, Դուք չգիտե՞ք իմ վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ,-ասաց մեր զրուցակիցը։



Եվ որպեսզի մեր զրույցը շատ չծավալվի, Տիգրան Կարապետիչը այն եզրափակեց՝ նշելով, որ այս ամսվա ընթացքում մամուլի ասուլիս կտա եւ կպատասխանի շատ հարցերի։