Մըքքեյնը դժգոհ է ԱՄՆ-ի հակառուսական սանկցիաներից

Մըքքեյնը դժգոհ է ԱՄՆ-ի հակառուսական սանկցիաներից

ԱՄՆ սենատոր Ջոն Մըքքեյնը կարծում է, որ ԱՄՆ-ն ընտրողաբար է իրականացնում ՌԴ դեմ կիրառվող սանկցիաները եւ բավարար չափով չի պահում դրանք: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon պարբերականը: ԱՄՆ Ֆիննախ Ջեք Լյուին հասցեագրված նամակում սենատորը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իր հարկատուների գումարները ուղարկում է ռուսական ձեռնարկություններին, որոնց գլուխ կանգնած են սանկցիաների տակ ընկած անձինք: Խոսքը ռուսական «Էներգոմաշ» ընկերության մասին է, որից ԱՄՆ-ն գնում է РД-180 հրթիռային շարժիչներ:



Նշենք, որ այս ընկերությունը գտնվում է «Ռոսկոսմոս» կորպորացիայի կազմում: Այս հարցը ԱՄՆ-ում քննարկվում է արդեն երկու տարի:



Դեռեւս երկու տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսը որոշել էր բավարարել սենատոր Մըքքեյինի առաջարկն ու արգելել գնել հրթիռային այդ շարժիչները: Սակայն արգելքը հանվել է մինչ այս տարեվերջ գործող ընթացիկ տարվա բյուջետային օրենքի վրայից: