Որտեղի՞ց, Գարեգին Բ-ի և Կճոյանի օֆշորային հաշիվներից

Որտեղի՞ց, Գարեգին Բ-ի և Կճոյանի օֆշորային հաշիվներից

Արարատյան Հայրապետական թեմը երևանցիներին «դարձի բերելու» փորձերը տեղափոխել է հասարակական տրանսպորտ: Երևի նկատած կլինեք, որ բազմաթիվ երթուղայիններում Աստվածաշնչից «խրատների» պատառիկներ են փակցված: Ավտոբուսներից մեկում նկատեցինք, որ այդ խրատներից մեկին մեր քաղաքացիներից ինչ-որ մեկն արժանի պատասխան է թողել. «Պարտքի համար անձդ երաշխավոր մի դարձրու, որովհետև եթե չունես, որտեղի՞ց վճարես», «Գարեգին Բ-ի և Կճոյանի օֆշորային հաշիվներից»:



Նշենք, որ մեր հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին բազմիցս «աշխարհիկ» լուրեր են գրվել մամուլում: Նախ հասարակական հնչեղություն էր ստացել Կճոյանի` մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ թանկարժեք «Բենթլին», ապա Օֆշորային սկանդալը: Ինչ մնում է Գարեգին Բ-ին, ապա չնայած կուսակրոնության փաստին, մեկ անգամ չէ, որ գրվել է, թե երեխաներ ունի, էլ չենք խոսում նրա բանկային հաշիվների մասին: