Արաբական կոալիցիայի ուղղաթիռ է կործանվել Եմենում

Արաբական կոալիցիայի ուղղաթիռ է կործանվել Եմենում

Եմենում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որը պատկանել է Սաուդյան Արաբիայի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային: Ինչպես հաղորդում է DPA-ն, միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում, ուր արաբական կոալիցիան իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ: Անձնակազմի ճակատագիրն այս պահին անհայտ է: Տեղում ուժեղացված հսկողություն են իրականացնում սաուդյան ստորաբաժանումները: Արաբական կոալիցիայի ռազմական հրամանատարությունը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը: