Էրդողանը շնորհավորել է Պուտինին, Յըլդըրըմը` Մեդվեդեւին

Էրդողանը շնորհավորել է Պուտինին, Յըլդըրըմը` Մեդվեդեւին

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը նամակով շնորհավորել է ՌԴ նախագահ Վ. Պուտինին եւ ռուս ժողովրդին ՌԴ պետական տոնի` Ռուսաստանի տոնի առիթով եւ մաղթել է, որպեսզի Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները դուրս գան ներկայիս մակարդակից եւ հասնեն արժանի մակարդակի: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ վարչապետին շնորհավորական նամակով դիմել է նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վերջնիս նամակում եւս հույս հայտնվում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: