«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը դժվար է «Համախմբվում»

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը դժվար է «Համախմբվում»

«Ժողովուրդը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այսօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է՝ Աթենքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Վարդան Օսկանյանը եւ մյուսները դիմել են Քոչարյանին՝ իրենց առաջնորդելու համար, նա փաստացի հրաժարվել է: Ըստ նույն լուրերի՝ նա իր շուրջ համախմբվել ցանկացողներին ասել է, որ ամեն ինչով կաջակցի նրանց, ինչ-որ պահի հնարավոր է նաեւ հրապարակային սատարի, սակայն, այս պահին համաձայն չէ առաջնորդել: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցության հնարավոր տարբերակները: «Մենք այդ թեմայով ավելի քան մանրամասն խոսել ենք եւ ասել ենք տեսակետը, ես նախորդ ասածներին ավելացնելու բան չունեմ»,- պատասխանեց Մարգարյանը«:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: