Արդյո՞ք ԼՂ-ում մասոնական օթյակ է բացվում (ֆոտո)

Արդյո՞ք ԼՂ-ում մասոնական օթյակ է բացվում (ֆոտո)

Ինչպես հայտնում է oximity.com-ը, վկայակոչելով «Երրորդ ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանին, օրերս Լեռնային Ղարաբաղ էր այցելել մասոնական ռուսական օթյակի Մեծ Վարպետ կամ Մեծ Մագիստրոս Անդրեյ Բոգդանովը: Այցն, ամենայն հավանականությամբ, եղել է մասնավոր, քանի որ չի լուսաբանվել տեղական ԶԼՄ-ների կողմից: Վերջինս այցելել է ԼՂ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, որտեղ, ինչպես հենց Անդրեյ Բոգդանովն է պարզաբանել ադրբեջանական vesti.az-ին տված հարցազրույցում, հանգչում են նրա կնոջ ազգականները, եւ ինքը վերջին անգամ այնտեղ եղել է 1976 թվականին:



Ուշագրավ է այն, որ Բոգդանովին չի ուղեկցել վերջինիս կինը` Իրինա Բոգդանովան, ում ազգականներն էլ թաղված են Թաղավարդում: Նշվում է, որ Մեծ Վարպետը որպես կեցավայր ընտրել է Վալեքս Գարդեն հյուրանոցը, ուր ապրել է նաեւ ռուս գործարար Գերման Ստեռլիգովը: Ի դեպ, այս հյուրանոցի վրա առկա է մասոնական ամենից հայտնի սիմվոլիկաներից մեկը` Ճաճանչափայլ դելտան, որի ներսում Ամենատես աչքն է, իսկ մուտքի մոտ Յահին եւ Բոազ սյուները, որ խորհրդանշում են «հաստատումն ուժով» եւ «հաստատումն Աստծո հավանությամբ», եւ որոնք առկա են եղել Սողոմոնի տաճարում: Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ, ամենայն հավանականությամբ,Ղարաբաղում կստեղծվի մասոնական օթյակ: