«Ժողովուրդ». Իշխանությունները միտք էլ չունեն փող ճարել

«Ժողովուրդ». Իշխանությունները միտք էլ չունեն փող ճարել

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ միայն նույնականացման քարտ ստացած անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու եւ քվեարկության ընթացքը համացանցով հեռարձակելու համակարգի ներդրման համար 16 մլն եվրո գումար է անհրաժեշտ, որից ՀՀ կառավարությունը պարտավորվել է հատկացնել 3 մլն-ը, եւս 10 մլն եվրո էլ խոստացել էին հատկացնել Եվրոպական միությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սակայն, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը մնացած 3 մլն-ի խնդիրը չլուծվի, ապա ՀՀ կառավարությունը կչեղարկի վերը նշված համակարգերի ներդրումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկվա դրությամբ նշված գումարի հայթայթման հետ կապված ոչ մի որոշակիություն դեռեւս չկա: Կարելի է ասել, որ ժամանակը ՀՀ իշխանությունների օգտին է աշխատում, քանի որ նրանք համոզված են, որ անհրաժեշտ գումարը չի հավաքվի եւ ընտրական ցուցակները չեն մաքրվի, ու քվեարկությունն էլ օնլայն չի հեռարձակվի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: