«Հայկական ժամանակ». Դավիթ Հարությունյանի եւ Իշխան Զաքարյանի միջեւ կռիվ է ընկել

«Հայկական ժամանակ». Դավիթ Հարությունյանի եւ Իշխան Զաքարյանի միջեւ կռիվ է ընկել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ Ազգային ժողովի պաշտոնյաների միջեւ:



Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական: Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի առաջիկայում:



Ի. Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելանան եւ ԱԺ-ին էլ շատ հաշվելու չլինել:



Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե ԱԺ-ի վերահսկողությունը հնարավորինս քիչ լինի: ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի, թե կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ:



Եվ որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։