Էլ առաջ Հայաստան, էլ բարգավաճ Հայաստան, էլ վերածնված Հայաստան․ պատգամավորները սրամտում են ու ստորագրում (ֆոտո)

Էլ առաջ Հայաստան, էլ բարգավաճ Հայաստան, էլ վերածնված Հայաստան․ պատգամավորները սրամտում են ու ստորագրում (ֆոտո)

Այն, ինչ թվում էր անհավատալի, այսօր կդառնա իրականություն։ Այսպես սկսեց իր խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով եկել էր ստորագրելու 4+4+4 ձևաչափով կոսնենսուսը ֆինանսական խնդիրներով տապալված, բայց դրան այլընտրանք՝ ցուցակների հրապարակման որոշումը ստորագրելուն։



«Սա լուրջ առաջընթաց է, որը կկարողանա լավացնել վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Բայց ես ցանկանում եմ, որ բոլորն ընկալեն, որ սա երախտիք չէ արդար ու թափանցիկ ընտրությունների, դրա համար մենք դեռ երկար պետք է պայքարենք, բայց սա լուրջ ֆունդամենտ է՝ մաքուր, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար։



Այնպես որ, հիմքը դրված է, առաջ դեպի մաքուր և ազատ ընտրությւոններ, որին մենք պետք է հասնենք ծանր աշխատանքով»,-իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։



Զորաբյանի այս խոսքի վրա ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը կատակով նկատեց․ «Փաստորեն, ոչ միայն տոնն է փոխվել, այլ նաև՝ կարգախոսը՝ առաջ Հայաստան»,-նկատի ուենալով ընտրություններից մեկի ժամանակ ՀՀԿ-ի կարգախոսը։



Սահակյանի խոսքից հետո փորձեցին սրամտել նաև մյուս ուժերի ներկայացուցիչները՝ Զուրաբյանի «կարգախոսը» իրենցով անելով։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ դե որ այդպես է, ուրեմն առաջ դեպի բարգավաճ Հայաստան, ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդի» վերածված Մհեր Շահգելդյանն էլ իր հերթին ավելացրեց՝ դեպի վերածնված Հայաստան։ Հումորը թեթև ժպիտ առաջացրեց ներկաների մոտ, անցավ գնաց։



Դավիթ Հարությունյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցած բոլոր ուժերին, բայց հատկապես հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ