Աշտարակում ավագանու թեկնածուն հարվածել է իրավաբանին և դիմել փախուստի (տեսանյութ)

Աշտարակում ավագանու թեկնածուն հարվածել է իրավաբանին և դիմել փախուստի (տեսանյութ)

ՏԻՄ ընտրությունների ընթացքում Աշտարակի 14/6 ընտրատեղամասում նույն քաղաքի ավագանու թեկնածու Շուխյան Արմենը հարվածել է հեռուստահաղորդավար- իրավաբան Հայկազ Մակարյանին՝ պատճառելով ծնոտի ձախ հատվածում մարմնական վնասվածք, և դիմել է փախուստի: Հայկազ Մակարյանը հարվածից հետո սկսել է հայհոյել հարվածողին, կողքից միջամտել է Լինչի փողոցի բնակիչ, թաղային հեղինակություն Ներսիկը, ով սպառնացել է, որ Հայկազի գլուխը կկտրի, եթե ձայնը չիջեցնի: Հայկազը հակադարձել է` ասելով, որ եթե այդքան կարգ ու կանոն սիրող են, թող պահպանեն կարգը և չոտնահարեն լրագրողի ընտրելու սահմանադրական իրավունքը:



Նշենք, որ մինչ հայհոյելը, Հայկազը բարձր բղավոցով դիմել է, որ ոստիկանությունը օգնության հասնի, սակայն ոստիկանությունը եկել է տվյալ անձի փախուստից հետո:



Մանրամասները` տեսանյութում:



Նարե Գևորգյան