Լրագրային շանսոն՝ զորահանդեսի թեմայով

Լրագրային շանսոն՝ զորահանդեսի թեմայով

ՀՀ Անկախության 25-ամյակի շքերթին Սերժ Սագսյանը Գալուստ Սահակյանին ցույց է տվել Հայոց բանակի կառուցողական զենքերը՝ «Իսկանդերը», «Սմերչը» БУК-ը, C-300-ը և այլն:



***



 Այսօր ՀՀ փոխարտգործախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում չկա մի կետ, որ դուրս լինի հայկական զենքերի հասանելությունից:



Լրագրողների հարցին՝ թե որտեղի՞ից իրեն այդ տեղեկությունը, Քոչարյանը պատասխանել է՝ Շքերթի հաղորդավարներն էին ասում:



***



Ի պատասխան ՀՀ Անկախության 25-ամյակի շքերթում «Իսկանդեր»-ի ցուցադրության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել է ադրբեջանի արտադրության նմանատիպ զենքի շնորհանդես կազմակերպել: Ի տարբերություն «Իսկանդերի», ադրբեջանական անալոգը կոչվում է «Իսքյանդար»:



***



Ճանապարհային ոստիկանության ձեռքը հասավ նաև Հայոց բանակին: Ամիրյան փողոցում սխալ կայանած տանկերն ու հետևակի մարտական մեքենաները նրանք ցուցադրաբար հեռացրեցին ավտոէվակուատորներով: