«Ժողովուրդ». ՊՆ-ն այնուամենայնիվ կղեկավարի Վիգեն Սարգսյանը

«Ժողովուրդ». ՊՆ-ն այնուամենայնիվ կղեկավարի Վիգեն Սարգսյանը

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:



Կարդացք թերթի այսօրվա համարում: