«Առավոտ»․ Իշխանությունը շարունակում է խեղդել փոքր բիզնեսը

«Առավոտ»․ Իշխանությունը շարունակում է խեղդել փոքր բիզնեսը

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Պետք է քաջություն ունենալ և ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին ասել, հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» և նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից։ Ինչո՞ւ է հատկապես այդ՝ «զավոդ բացելու» առասպելը վնասակար։ Որովհետև այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ և որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին՝ «մի զավոդ բացեին, գնայի՝ աշխատեի»։ Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա, չի կարելի մարդկանց խաբել ՝ ասելով, թե դա հնարավոր է։ Թե իշխանությունը, թե ընդդիմության և թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն ՝ վարձու աշխատողի, բայց ոչ՝ մարդու, որն իր ընտանիքի, ընկերների և հարևանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, և դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ և, կարևորը, յուրահատուկ արտադրություն։ Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում, վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել փոքր բիզնեսը։ Բայց խանգարում է նաև այն, որ մարդիկ պառկում են դիվաններին և երազում «զավոդների» մասին»։



Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։