Քվեաթերթիկները փչացրել են՝ ով ինչպես կարողացել է

Քվեաթերթիկները փչացրել են՝ ով ինչպես կարողացել է

Վանաձորի 30/1 ընտրական տեղամասում, որը քաղաքի կենտրոնում է, մեծ էր անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 37։ Սա մոտ երեք անգամ ավելի էր, քան ՀԱԿ-ի կամ «Համախմբում» կուսակցության ստացած ձայները։ Մարդիկ փչացրել էին թերթիկները` այսպես արտահայտելով իրենց բողոքն ու անվստահությունն ընտրության նկատմամբ։ Հաճախ խաչեր էին քաշել բոլոր քաղաքական ուժերի անունների առաջ կամ մի մեծ խաչ՝ բոլոր մասնակիցների վրա։ Քվեաթերթիկներից մեկի տակ էլ ընտրողը գրել էր՝ «Սասնա ծռեր», եւ դիմացը նշում արել։ «Լուսավոր Հայաստանի» կողմնակիցներից մեկն էլ, նշելով կուսակցության անունը, «սմայլիկ» էր դրել կողքին, ինչպես հայերեն են ասում՝ ժպիտ։