«Ժողովուրդ». ՏԻՄ ընտրություններին կհաջորդի մարզպետների փոփոխությունը

«Ժողովուրդ». ՏԻՄ ընտրություններին կհաջորդի մարզպետների փոփոխությունը

«Ժողովուրդը գրում է. «Արդեն հայտնել էինք, որ նոր կառավարության ձեւավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում եւս կադրային փոփոխություններ տեղի կունենան: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նշանակվելու էՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն: Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը: Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: