«Ժողովուրդ». Ուրիշի դեմքով հաղթեցին, սեփական դեմքով՝ ոչ

«Ժողովուրդ». Ուրիշի դեմքով հաղթեցին, սեփական դեմքով՝ ոչ

«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց համար մեծամասնություն ապահովել: Այսպիսով՝ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներում իշխանություններին հաջողվեց մարդկանց ուղղորդել տեղամասեր եւ հասնել այն բանին, որ նրանք դժգոհությունները մի կողմ դնեն եւ իրենց ձեռքով քվեարկեն իշխանությունների օգտին: Արդյունքում, Գյումրիում ՀՀԿ-ն ուրիշի` «Բալասանյան դաշինքի» դեմքով ստացավ բացարձակ մեծամասնություն`15 մանդատ, նրա հետ ավագանու անդամներ կունենան ԲՀԿ՝ 8 հոգի, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 4 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ: Իսկ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն իր դեմքով էր հանդես գալիս, չկարողացավ բացարձակ մեծամասնություն ունենալ. ընդամենը 13 մանդատ: ՀՅԴ-ն 2 մանդատ ստացավ: Հիմա գնդակը ոչ իշխանական ուժերի` 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի, 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ի (ՕԵԿ), 3 մանդատ ստացած ԲՀԿ-ի ձեռքում է: Նրանք կարող են միավորվել եւ Վանաձորի քաղաքապետ ընտրել իրենց թեկնածուին` ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին լուսանցքում թողնելով»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: