ՄԻՊ-ն ընտրությունների վերաբերյալ իրականացրել է մոնիթորինգ և ուսումնասիրություն

ՄԻՊ-ն ընտրությունների վերաբերյալ իրականացրել է մոնիթորինգ և ուսումնասիրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ իրականացվել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մոնիթորինգ և ուսումնասիրություն:



Ընտրությունների ընթացքում խախտումները հիմանականում վերաբերվել են տեղամասերում մարդկանց կուտակումներին, ընտրողներին ուղղորդելուն, ընտրակաշառքի բաժանմանը, այլ անձի փոխարեն քվեարկելուն: Որոշ դեպքերում խոչընդոտվել է լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեությունը, խախտվել է քվեարկության գաղտինությունը, ընտրացուցակներում եղել են անճշտություններ:
Երեսունյոթ հրապարակումներ (շուրջ վաթսուներեք դեպքերի վերաբերյալ) առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ, որոնց վերաբերյալ գրություն է հասցեագրվել Գլավոր դատախազին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու համար: