«Ժողովուրդ». Նախարարն ունեցած 3 միլիոնն ընդամենը տասնապատկել է

«Ժողովուրդ». Նախարարն ունեցած 3 միլիոնն ընդամենը տասնապատկել է

«Ժողովուրդը» գրում է. «Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ եւ շարժական գույք չունի: Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերեւս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրեւ եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ: Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, եւս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով: Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լեւոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետն է: Փեսան աներոջը «գործի է տեղավորել»: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երեւույթ: Ու այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր` «մաքուրների» կառավարությունում տեղ տվեց Արտեմ Ասատրյանին: Նրա կողմից իրականացվող համակարգային մանիպուլացիաների մասին հրապարակումները` առաջիկայում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: