«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը փորձում է քողարկել տխուր իրավիճակը

«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը փորձում է քողարկել տխուր իրավիճակը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը մինչ օրս դեռ չի հրապարակել, թե սեպտեմբերի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը որքան են կազմել: Այս փաստն ամենեւին էլ պատահական չէ: ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է քողարկել առկա, մեղմ ասած, տխուր իրավիճակը: Հիշեցնենք, որ ութ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետբյուջե մուտքագրված եկամուտները կազմել էին 696 միլիարդ 100 միլիոն դրամ: Պետական բյուջեի եկամուտների գծով հարկեր եւ տուրքերի ինն ամսվա պլանը 835 միլիարդ 600 միլիոն դրամ է եղել: Այսինքն՝ բյուջեն չթերակատարելու համար սեպտեմբերին 139 միլիարդ 500 մլն դրամի հարկեր եւ տուրքեր պետք է հավաքվեին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հավաքագրված գումարը դրանից մոտ 40 միլիարդ դրամով պակաս է եղել: Այսինքն՝ ինն ամիսների կտրվածքով բյուջեի թերակատարումը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ պետական բյուջեի պակասուրդը կհասնի 70 մլրդ դրամի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: