«Ժամանակ». Ձերբակալվել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակից

«Ժամանակ». Ձերբակալվել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակից

««Ժամանակ»–ը գրում է. ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ առևտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։ Պարզվել է, որ վերջիններս ամեն օր Աբովյանի շուկայի վաճառողներից յուրաքանչյուրից անօրինական կերպով 500 դրամ գումար են պահանջել և ստացել։ Առևտրականներից ապօրինի հավաքված գումարը քաղաքապետարանի աշխատակիցները փոխանցել են Կոտայքի մարզպետին՝ Կարապետ Գուլոյանին։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։