«Ժողովուրդ».Պպաշտոնյաների պատասխանատվության հարցը դարձել է գերխնդիր

«Ժողովուրդ».Պպաշտոնյաների պատասխանատվության հարցը դարձել է գերխնդիր

«Ժողովուրդը»  գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցը արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Եւ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել: Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը: Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար:



Կհաջողվի՞ Կոստանյանին գոնե եվրոպացիների հետ համատեղ գործելով հասնել ամբարտավան պաշտոնյաների պատասխանատվությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: