«ժողովուրդ» Որքանո՞վ է հրատապ Նալբանդյանի այցը Ջակարտա

«ժողովուրդ» Որքանո՞վ է հրատապ Նալբանդյանի այցը Ջակարտա

«ժողովուրդը» գրում է. «Երեկվա պաշտոնական լրահոսի երկու տեղեկությունները համադրելիս՝ խիստ ուշագրավ պատկեր արձանագրվեց: Նախ ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման «ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: Այսինքն՝ ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանը կրկին ռազմական ակտիվություն է փորձում սանձազերծել, իսկ միջազգային հանրությունը, կարծես թե, էլի չի նկատում: Ու այս ֆոնին երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր պաշտոնական այց կկատարի Ջակարտա, որտեղ կհանդիպի Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: Թե որքանո՞վ է հրատապ այս այցը, ԱԳՆ-ից պարզել չհաջողվեց»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: