Արմեն Ավակ Ավակյանը` վարչապետի 11-րդ խորհրդական

Արմեն Ավակ Ավակյանը` վարչապետի 11-րդ խորհրդական

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ դեկտեմբերի 1-ին, որոշում է ստորագրել՝ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակելու մասին։ Որոշման համաձայն՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝ Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը: 2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է: Կուսակցական չէ։



Այսպիսով Կարեն Կարապետյանի խորհրդականների ընդհանուր թիվը հասավ 11-ի։ Դրանցից երկուսը գլխավոր խորհրդականներ են՝ Գագիկ Մարտիրոսյան, Հայկ Դավթյան, հինգը՝ ուղղակի խորհրդականներ, իսկ չորսը՝ հասարակական հիմունքներով խորհրդականներ։ Նկատենք, որ Կարեն Կարապետյանը մինչ այժմ պաշտոնապես հաստատված մամուլի քարտուղար չունի։ Այդ ֆունկցիան, ըստ էության, իրականացնում է վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական նշանակված Շուշան Սարդարյանը։ Խորհրդականներից 4-ը հասարակական հիմունքներով են: Օգնականները 4-ն են:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ