Քաղաքացին փաստաբանին մեղադրում է խարդախության մեջ․ վերջինիս դատի է տվել

Քաղաքացին փաստաբանին մեղադրում է խարդախության մեջ․ վերջինիս դատի է տվել

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Նելլի Հալաջյանի բողոքի քննությունը ընդդեմ փաստաբան Սամվել Դավթյանի։



Նելլի Հալաջյանի ներկայացմամբ` դեռ 2011 թ փաստաբան Սամվել Դավթյանը իրենից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև ևս 1000 դոլար` փաստաբանական ծառայությունների, այդ թվում՝ ամուսնուլուծության և գույքի բաժանման հարցերով զբաղվելու համար, սակայն 5 տարի շարունակ չի կարողացել գույքի բաժանման գործը ավարտին  հասցնել։



Գործը սկզբում քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ մերժվել է Հալաջյանին գումարը ետ վերադարձնելու պահանջը։

Այսօրվա դատական նիստին իրեն տուժող համարող Նելլի Հալաջյանի փաստաբանը՝ Ռուբեն Այվազյանը միջնորդություն ներկայացրեց գործով դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ, այն պատճառով, որ իրենց մոտ առկա ձայնագրության 11-րդ րոպեում, որտեղ փաստաբանը ընդունել է այն փաստը, որ Հալաջյանից վերցրել է 6000 ԱՄՆ դոլլար այլ անձի փոխացնելու համար, չի լսվել այդ հատվածը։ Սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը։



Այնուհետև փաստաբան Այվազյանը դատարանին հանձնեց սկավառակը,․որի վրա Սամվել Դավթյանի և Նելլի Հալաջյանի խոսակցությունն էի, ի դեպ՝ վերջիններիս փաստմամբ` Դավթյանին ասվել է, որ իր խոսքերը ձայնագրվում են։ Սակայն դատարանը չընդունեց կրիչը՝ նշելով, որ պետք է միջնորդություն ներկայացվի։



Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ որոշվեց մերժել Նելլի Հալաջյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության որոշումը։ Հալաջյանը նշում է, որ Դավթյանը դիմել է խարդախության և այդ կերպ է իրենից վերցրել այդքան գումար։



Փաստաբան Ռուբեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաջորդ քայլը լինելու է Վճռաբեկ դատարան դիմելը, այնուհետև, եթե հարկ եղավ, հասնելու են մինչև անգամ Եվրոպական դատարան։