«ժողովուրդ». Հակասահմանադրական օրենքով քաղաքացիները գումար են վճարել ՀՀ ոստիկանությանը

«ժողովուրդ». Հակասահմանադրական օրենքով քաղաքացիները գումար են վճարել ՀՀ ոստիկանությանը

«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական»,- այս մասին օգոստոսի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ խոսելով կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012-ից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է՝ պարտադիրը դարձնելով կամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ ստացել: Պարզեցինք` առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից` 725 հազար հոգի՝ վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար: Ասել է թե՝ հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 մլրդ 275 մլն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: