«Ժողովուրդ». Կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում

«Ժողովուրդ». Կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որպեսզի վաղն էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Այլ կերպ ասած՝ գործադիրի նիստի միակ նպատակը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում կայացնելն է: Իսկ այս շտապողականության պատճառն էլ այն է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված չորս հարցերից երեքը վարկային համաձայնագրեր են: Իսկ միակ օրենսդրական նախաձեռնությամբ էլ նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչի արդյունքում բուքմեքերական ընկերությունները ներկայիս 100 մլն դրամի փոխարեն 500 մլն դրամի տուրք պետք է վճարեն: Այսինքն՝ այդ օրենսդրական նախագծով եւս կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում»:



մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: