Երևանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ

Երևանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:



Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն:



Արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:



Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երեխաներն էլ՝ ծնողների հետ։
Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ:



Ամանորյա վազքին մասնակցելու առնչությամբ հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարել 055886637 հեռախոսահամարով:



Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը: