«Ժողովուրդ». «Ալյոտիգ»-ի հարցում պատգամավորները ճիշտ էին

«Ժողովուրդ». «Ալյոտիգ»-ի հարցում պատգամավորները ճիշտ էին

«Ժողովուրդը» գրում է. ««Ալյոտիգ» ընկերությունը, որը Հայաստանում խնդրահարույց 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ պետք է զբաղվեր, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել: Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել: Տեղեկացնենք, որ դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության եւ կառավարության միջեւ «Մտադրությունների մասին» կնքված հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»-ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում: Անցած տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը: Փաստորեն պատգամավորները չէին սխալվել: Արդյունքում՝ այսօր դեռ անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թե՞ ոչ: Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել էր»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: