«Ժամանակ». «Անբարոյական հարցեր». ԱԻ նախարարի երեք թեկնածուի անուն է շրջանառվում

«Ժամանակ». «Անբարոյական հարցեր». ԱԻ նախարարի երեք թեկնածուի անուն է շրջանառվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածու՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։



Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք նրան այդպիսի առաջարկ եղե՞լ է։ Հարցին մարզպետն արձագանքել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ՝ այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մի տվեք»։



Նա նշել է, որ այդպիսի քննարկում ընդհանրապես չի եղել. «Ինձ հետ կապված նման քննարկում երբեւէ չի եղել, եւ համոզված եմ՝ չի էլ լինելու»։



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում