ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի համար 2016-ը նշանավոր տարի էր

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի համար 2016-ը նշանավոր տարի էր

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի համար 2016-ը նշանավոր տարի էր: Ֆինանսական տեսանկյունից Ընկերությունն իր առաջ դրել էր բավականին հավակնոտ ծրագրեր և տարվա փակման նախնական արդյունքներն արդեն փաստում են, որ Ընկերությունը հաջողել է իր ծրագրերում: Նախորդ ամիսների նախնական արդյունքներով



Ընկերությունը`



* Տնօրինում է շուրջ 11 մլրդ դրամ ակտիվներ        



* Ունի շուրջ 7 մլրդ դրամ պարտավորություններ        



* Սեփական կապիտալի մեծությունը 3,9 մլրդ դրամ է



* Հավաքագրել է 8.4 մլրդ դրամ ապահովագրավճար՝ կատարելով շուրջ 3.4 մլրդ դրամ հատուցում



* Զուտ շահույթը կկազմի ավելի քան 900 մլն դրամ* Շահութաբերությունն ըստ կապիտալի (ROE) - 25%* Շահութաբերությունն ըստ ակտիվների (ROA) – 10%



* Վճարած հարկերի ծավալը՝ ավելի քան 400 մլն դրամ



* Ընկերությունում ներկայումս աշխատողների թիվը 267 է, նախորդ տարվա համեմատ աճը՝ 14%:



Շարունակական զարգացման ուղին ընտրած Ընկերությունում մշտական ուշադրության կենտրոնում է ֆինանսական կայունության ապահովումը: Դա արտացոլող 2 հիմնական ցուցանիշներն են՝ վճարունակությունը, որով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն 50%-ով գերազանցում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջները, և ընկերության իրացվելիության ցուցանիշը, որը գրեթե 2 անգամ գերազանցում է նորմատիվային մեծությունը: Արձանագրած ցուցանիշները թույլ են տալիս վստահաբար ասել, որ Ընկերությունն ունի ամրության մեծ պաշար իր ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու համար։



2016-ին Ընկերությունն ամրապնդել է նաև առաջատարի իր դիրքերն ապահովագրական գործունեության ուղղություններից շատերում: Հավաքագրած ապահովագրավճարների ծավալով առաջատարն է ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրության տեսակներից 7-ով, որոնք են. 



1.    Կասկո ապահովագրությունը



2.    Գույքի ապահովագրությունը



3.    Առողջության ապահովագրությունը



4.    Տուրիստական պահովագրությունը



5.    Դժբախտ պատահարներից ապահովագրությունը



6.    Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը



7.    Օդանավերի ապահովագրությունը:



Հատուցումների մասին



Անդրադառնանք հանրության համար թերևս առավել հետաքրքիր մասերից մեկին՝ վճարված ապահովագրական հատուցումներին:  Ավարտվող տարում կատարված հատուցումների հիմնական ուղղություններն են եղել ԱՊՊԱ-ն, Կասկո-ն և Առողության ապահովագրությունը: 



* ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով հատուցման դիմումների քանակը կազմել է 9,808, որոնցից մերժվել է 165-ը (1.6%), իսկ բավարարված դիմումների քանակը կազմել է 10,211, որոնց գծով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն վճարել է շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ հատուցում:



* ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ապահովագրության գծով ստացվել է 46,361 դիմում, որոնցից բավարարվել է 45,882-ը (99%):



* Վճարված հատուցումների գումարը կազմել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ:



ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ` լավագույն դուստր ընկերությունՎերջերս Մոսկվայում ԻՆԳՈ խմբի տարեկան միջոցառման ժամանակ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն արժանացավ մրցանակի և ճանաչվեց լավագույն դուստր ընկերություն «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության՝ ԱՊՀ երկրներում և առավելապես ՌԴ-ում գործող 17 դուստր կազմակերպությունների շարքում: 2017թ. հոբելյանական տարի 2017-ին լրանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հիմնադրման 20 ամյակը, և գալիք տարվա համար Ընկերությունը պլանավորել է զարգացման 3 հիմնական ուղղություն՝ թվայնացում, սպասարկման որակի բարելավում և ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում:



1.    Թվայնացում20 ամյակը նշանավորվելու է թվայնացում խորագրի ներքո :Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի շուրջ 400 հազար բնակիչներ ակտիվ օգտվում են ապրանքների ձեռք բերման և վճարման էլեկտրոնային համակարգերից: Էլեկտրոնային ուղիներով ապահովագրական ծառայությունների մատուցումն արդեն հասունացած և պահանջված ծառայություն է, որը կոչված է թեթևացնելու ընկերության  հաճախորդների հետ փոխհարաբերությունները:



ՆՈՐ համակարգ` ԱՊՊԱ օնլայն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կողմից ներդրված այս բացառիկ համակարգի շնորհիվ քաղաքացիները կարող են աշխարհի ցանկացած կետից ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագիր և կատարել վճարում՝ չհեռանալով համակարգչից:



2.    Հաճախորդների սպասարկման որակի բարելավում



* Պլանավորվում է  հատուցման նիստերը հաճախորդների համար դարձնել ավելի թափանցիկ և հանրային: Նիստին ապահովագրված անձանց շահերը կներկայացվեն հենց հաճախորդների կողմից:



* Ապրիլից պլանավորվում է անցում ԱՊՊԱ հատուցումների ուղիղ վճարման համակարգին: Նոր համակարգով ապահովադիրները հատուցում ստանալու են անմիջապես այն ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրված է իրենց մեքենան: Ընկերությունում հավատացած են, որ սպասարկման որակի բարելավման շնորհիվ գալիք տարում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդների բանակը էլ ավելի կշատանա. ուղղակի հատուցման համակարգի պայմաններում հաճախորդների համար ապահովագրական ընկերություն ընտրելու հարցում որոշիչ գործոն լինելու է սպասարկման որակը:



3.    Ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտների ավելացում Արդեն մշակվել է և 2017թ-ին ներկայացվելու է ֆիզիկական անձանց կամավոր առողջության ապահովագրության պրոդուկտը: Այսուհետ ֆիզիկական անձինք նույնպես կարող են ունենալ առողջության անհատական ապահովագրություն:



ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հայկական բանակի կողքինԸնկերության ղեկավարության և աշխատակիցների համատեղ որոշման համաձայն՝ Ընկերությունը 2016-ի ամանորյա կորպորատիվ միջոցառում չի անցկացնելու: Միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն



Ներկայումս Ընկերությունը սպասարկում է ավելի քան`



* 200,000  ֆիզիկական անձ հաճախորդների



* 1,300 կազմակերպությունների: 



Մամուլի հաղորդագրություն