Հյուսիսային Կորեայում հարյուրավոր մարդկանց են մահապատժի ենթարկել

Հյուսիսային Կորեայում հարյուրավոր մարդկանց են մահապատժի ենթարկել

Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Հյուսիսային Կորեայի բռնակալ Կիմ Չեն Ընը կարգադրել է մահապատժի ենթարկել  340 մարդու, որոնց մեջ 140-ը ավագ սպայական կազմի անդամներ են եղել, որոնք պաշտոնավարել են կառավարությունում, իշխող կուսակցությունում եւ զինվորական հրամանատարությունում:  Վերլուծաբանները նշում են, որ Կիմ Չեն Ընը այդ քայլով փորձում է ամրացնել իր դիրքերը: Ի դեպ, նոր հրամանագրով Փհենյանի բռնակալը արգելել է Ս. Ծննդյան եւ  Ամանորի տոնակատարությունը:  Վերջինս հայտարարել է, որ ժողովուրդը պետք է երկրպագի իր տատիկին եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին: