25 հազար նամակ սահմանը պահող զինվորներին (լուսանկարներ)

25 հազար նամակ սահմանը պահող զինվորներին (լուսանկարներ)

Հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորներին և տեղի հասակակից երեխաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են ուղարկել: Դպրոցականները նամակները պատրաստել և ձևավորել են իրենց ձեռքերով: Նամակում նրանք պատմել են իրենց մասին՝ շնորհավորելով գալիք Ամանորն ու մաղթել զինվորներին խաղաղ ծառայություն:



Ընդհանուր առմամբ 25 հազար նամակ-բացիկներ են հասցեագրվել պետական սահմաններն ու երկրի խաղաղությունը հսկող և պահպանող զինվորներին, այդ թվում՝ դեպի Արցախ: Բացի այդ, աշակերտները նաև գրքեր են ուղարկել սահմանային զորամասեր՝ համալրելու տեղի գրադարանները:  Ավելի քան15 հազար նամակ էլ ուղղվել է սահմանամերձ դպրոցների հասակակից երեխաներին: