Նոր դաշինք` «Շունն ու կատուն» (լրագրային շանսոն)

Նոր դաշինք` «Շունն ու կատուն» (լրագրային շանսոն)

- Իմ սև սիրտ, քո վարդագույն դաշինք...



***



- Մարդ կա դաշինքն է շալակած տանում, մարդ կա` ելել է շալակը դաշինքի...



***



- Իմ դաշինքը քո դաշինքին վնաս չէ, վնաս չէ ...



***



- «Շունն ու կատուն», «Գայլն ու գառը», «Արջն ու օձը» և շատ այլ անմահ ստեղծագործություններ չէին կարող ծնվել համերաշխության մեր օրերում, երբ բոլորը դաշինք են կազմում:



***



- Գնացի մարդի, ունեցա որդի, ոտներին մաշիկ, անունը` Դաշինք... հետո` ինչպես բնագրում:



***



- Գարուն եկավ, յարս մտավ դա-շինք, դա-շինք, յար դաշինքիդ մեռնեմ, ջան դաշինքիդ մեռնեմ, յարիս կազմած կուռ դաշինքին մեռնեմ...



***



Ապագա աները դստեր ընտրյալին հարցնում է.



-Ապագա տղա ջան, տուն ունե՞ս:



-Չէ՛...



-Ավտո ունե՞ս:



-Չէ՛...



-«Օպել» էլ չունե՞ս:



-Չէ՛, չունեմ...



Ապագա աները` լացակումած.



- Տղա ջան, դաշինք էլ չունե՞ս...



***



Դեպի խնամու դաշինք Հովիկ Աբրահամյանի հեռացումով կարող է շատ անհարմար անունով վազք սկսվել ՀՀԿ-ից:



***



«Համախմբում» և «Ծառուկյան» դաշինքների դաշինքալվայի արարողությունը տեղի կունենա «Փարավոն» ռեստորանային համալիրում:



***



ՀՎԿ-ով ընտրության գնացող հարսների Տրնդեզը տեղի կունենա առաջիկա փետրվարին:



Էդիկ Անդրեասյան