Արմեն Ամիրյանին մշակույթի խնդիրներն էին խանգարում դառնալ ՀՀԿ-ական (տեսանյութ)

Արմեն Ամիրյանին մշակույթի խնդիրներն էին խանգարում դառնալ ՀՀԿ-ական (տեսանյութ)

Ընդամենը երեկ ՀՀԿ շարքերը համալրած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր մանսակցւոմ էր ՀՀԿ խորհրդի նիստին։ Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանից՝ ինչը՞ հանգեցրեց հենց այս փուլում ՀՀԿ-ական դառնալու որոշմանը։ «Պետք է կրել նաև քաղաքական պատասխանատվություն և թիմային պատասխանատվություն»,-բացատրեց Արմեն Ամիրյանը։



-Իսկ ինչու՞ այս ընթացքում, երբ Ձեր գործընկերները դարձան հանրապետական, Դուք դեռ կամուկացի մեջ էիք։



-Մշակույթի խնդիրներն այնքան շատ էին, որ ժամանակ չկար մտածելու այդ ուղղությամբ։



-Հիմա թեթևացան խնդիրները ու հասցրեցիք մտածե՞լ այդ ուղղությամբ։



-Այո, համեմատաբար։



Մանրամասները՝ տեսանյութում․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ